1443 դիտում
13:51 29-11-2014
Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս. առաքյալներ Թադեոսի և Բարթողիմեոսի հիշատակության օրը
29-նոյեմբեր Ս. առաքյալների և մեր առաջին լուսավորիչների՝ Թադեոսի և Բարթողիմեոսի հիշատակության օր:
Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին նոյեմբեր ամսին տոնախմբում է Հայոց աշխարհի առաջին լուսավորիչ առաքյալներիª Ս. Թադեոսի և Ս. Բարթողիմեոսի հիշատակը: Նրանա Քրիստոսի անխոնջ 12 առաքյալներից էին, ովքեր Ս. Հոգու շնորհաբաշխ էջքից հետո, գալով Հայաստան` իրենց քարոզչությամբ քրիստոնեության կենարար լույսը ջամբեցին հայ ժողովրդին՝ արժանանալով «առաջին լուսավորիչներ» կոչմանը:
Նրանք դեռևս քրիստոնեության արշալույսին հավատի նորաբաց ակոսները ոռոգեցին իրենց իսկ արյամբ՝ նահատակվելով Հայաստան աշխարհում: Նրանց քարոզչության և նահատակության արդյունքում էր, որ 301 թ.-ին հայ ժողովուրդը, աշխարհում առաջինը լինելով, քրիստոնեությունը հռչակեց իբրև պետական կրոն: Հիրավի այս սրբազան առաքյալների արյան պտղաբերումը երկհազարամյա քրիստոնյա հայ ժողովուրդն է` իր խորարմատ հավատքով և ջերմեռանդ սիրով դեպի իր մայր եկեղեցին: Ամեն տարի Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում այս օրը մատուցվում է սուրբ և անմահ պատարագ՝ ի հիշատակ Սբ. Առաքյալների:
Հայ Առաքելական Եկեղեցին Ս. առաքյալների և մեր առաջին լուսավորիչների՝ Թադեոսի և Բարթողիմեոսի հիշատակը տոնում է Հիսնակաց Ա կիրակիին հաջորդող շաբաթ օրը:
Նմանատիպ նյութեր
1692 դիտում
10:47 02-10-2014
Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս. Սահակ և Ս. Համազասպ Արծրունի իշխանների հիշատակության օրը
1372 դիտում
11:37 04-10-2014
Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Քրիստոսի 72 աշակերտների հիշատակության օրը
1178 դիտում
12:37 06-10-2014
Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս. Փոկաս հայրապետի և առաքյալներին հետևող Ս. Երանոսի հիշատակության օրը
Այս բաժնից
508 դիտում
12:30 24-12-2024
Հրավառություն իրականացնող կազմակերպությունները պետք է ունենան լիցենզիա. ՆԳՆ
586 դիտում
11:55 24-12-2024
Պետք է սկսել խոսել այսպես կոչված «նախկինների» մասին, և պետք է Փաշինյանից խլել այդ թեման․ Վահե Հովհաննիսյան