ՆԱՏՕ-ն կընդունի Ուկրաինայում անցկացվելիք հանրահավաքի ցանկացած որոշում. Սթոլթենբերգ
Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավար Յենց Սթոլթենբերգը հավաստիացրել է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները հաշվի կնստեն Ուկրաինայում անցկացվելիք համաժողովրդական հավաքի արդյունքների հետ ուկրաիանական ժողովրդի յուրաքանչյուր որոշում ընդունելի կլինի ՆԱՏՕ-ի կողմից:
«Եթե Ուկրաինայի ժողովուրդը որոշի ՆԱՏՕ-ին չանդամագրվել և չփոխեն իրենց քաղաքականությունը, հարցը կփակվի: Իսկ եթե հանրահավաքի մեծամասնությունը ցանկություն արտահայտի մաինալու մեր կառույցին, ապա մենք անպայման այդ հարցը քննարկման կառնենք»,-ասել է Սթոլթենբերգը Հաագայում կայացած ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 60-րդ լիագումար նիստում: