«168 ժամ» թերթը գրում է, որ շինարարության ոլորտը տարվա ընթացքում մի կարճ ժամանակահատված կենդանության նշաններ է ցույց տվել, սակայն շատ արագ վերադարձել է անկումային ցուցանիշներին։ Շինարարության ծավալը 2014 թվականի հունվար հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 4.4%-ով։
Ընթացիկ տարում կատարվել է 287.2 միլիարդ դրամի շինարարություն։ ՀՆԱ-ի մեջ ոլորտի տեսակարար կշիռն իջել է մինչև 7.5%-ի։
Պետական բյուջեի հաշվին իրականացված շինարարության ծավալը նվազել է 2.5%-ով և կազմել 43.9 միլիարդ դրամ։ Զգալիորեն նվազել է բնակչության միջոցներով իրականացված շինարարության ծավալը։
1.5 տոկոսով աճել է միայն կազմակերպությունների կողմից իրականացված շինարարության ծավալը՝ կազմելով 134 միլիարդ դրամ։
Ավելացնենք, որ շինարարության անկման ֆոնին նվազել են նաև այս ոլորտի հետ փոխկապակցված արտադրատեսակների արտադրության ծավալները։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: