211652_close_icon
views-count2227 դիտում article-date 11:16 01-12-2016

Շինարարության ծավալները Հայաստանում նվազել են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Շինարարության ծավալները Հայաստանում գնալով նվազում են: Այսպես՝ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ ՀՀ-ում այս տարվա տասը ամիսների ընթացքում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, շինարարության ծավալները 9.8 տոկոսով նվազել են: Ասել է, թե այս տարվա տասը ամիսների ընթացքում իրականացվել է ավելի քան 275 մլրդ դրամի շինարարություն: Մասնավորապես նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացվել է ավելի քան 28 մլրդ դրամի շինարարություն՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 26,3 տոկոսով: Ընդհանուր անկման տվյալներով՝ ամենաէական ազդեցությունն ունեցել է հենց այս ցուցանիշը: Ի դեպ, զգալիորեն՝ ամբողջ 37,7 տոկոսով նվազել են նաև Հայ առաքելական եկեղեցու կողմից հանգանակված միջոցներով իրականացված շինարարության ծավալները: Ասել է, թե եկեղեցիներ քիչ են կառուցվում»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր