Գիտնականները ստեղծել են կյանքը երկարացնող դեղահաբեր
Մոսկվայի պետական համալսարանի գիտնականները գտել են օրգանիզմի ծերացման գործընթացը դանդաղեցնող միջոց: Նրանք ստեղծել են անտիօքսիդանտ պարունակող դեղահաբեր, որոնք որոշ չափով կանխում են բջիջների ծերացումը:
Դեղահաբերը հաջող փորձարկվել են կենդանիների վրա: Վերջիններս, գիտնականների խոսքով, ձերբազատվել են մի շարք հիվանդություններից, որոնք ի հայտ են գալիս ծերության ժամանակ:
Միաժամանակ, մասնագետներն ընդգծում են, որ դեղահաբերը, ցավոք, անմահություն չեն կարող ապահովել: