20930 դիտում
21:43 28-11-2014
Արտակարգ իրավիճակ Եղվարդի հիվանդանոցում. մանկապարտեզի 21 սաներ տեղափոխվել են հիվանդանոց. տեղում է Առողջապահության նախարարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ . ԼՐԱՑՎԱԾ
Քիչ առաջ արտակարգ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Եղվարդի մանկապարտեզի 21 սաներ թունավորման ախտանիշներով տեղափոխվել են տեղի բժշկական կենտրոն:
Այս պահին հիվանդանոց է ժամանել ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Տեղում է նաև ոստիկանության Եղվարդի բաժնի օպերատիվ խումբը՝ Եղվարդի ոստիկանապետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ փաստի առթիվ արդեն հարուցվել է քրեական գործ և քննությունը վարում է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունը:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ երեխաների կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում, նրանք հետազոտվում են բժիշկների կողմից:
***
23:00
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color] –ին հայտնի դարձավ, որ ևս 20 երեխա տեղափոխվել է Եղվարդի հիվանդանոց:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color] –ի հրապարակումից հետո ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը պաշտոնական հայտարություն է տարածել, որում ասված է.
«Ս.թ․ նոյեմբերի 28-ին՝ ժամը 19:17-ի սահմաններում, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Կոտայքի մարզային կենտրոն ահազանգ է ստացվել ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն» ՊՈԱԿ֊ից՝ Եղվարդի թիվ 1 մանկապարտեզում սաների թունավորման դեպքի կապակցությամբ: Ահազանգից 15 րոպե անց տեղում են եղել Ծառայության աշխատակազմի Կոտայքի մարզային կենտրոնի աշխատակիցները, կատարել են անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրում՝ աշխատող անձնակազմի առողջական վիճակի, սննդային մատակարարների ցանկի, երեխաներին տրվող ճաշացանկի և տվյալ պահին սննդամթերքի մնացորդի քանակի մասին: Առկա սննդատեսակներից անմիջապես կատարվել է նմուշառում: Գործի են անցել նաև ՍԱՊԾ ՀԱԲԼԾԿ ՊՈԱԿԻ աշխատակիցները: Լաբորատորիայի կողմից կատարվել են նմուշների ընդունման անհրաժեշտ միջոցառումներ: Ներկայում նմուշները գտնվում են խիստ հսկողության տակ: Կիրականացվի ցուցանիշների նկատմամբ փորձաքննություն, որի արդյունքների մասին կտեղեկացնենք փորձաքննության ավարտից հետո»:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+