Ընտանիքին նվիրված միջոցառում` Վայոց ձորի մարզային գրադարանում
Վայոց ձորի մարզային գրադարանում տեղի է ունեցել միջոցառում` «Ամուր ընտանիք` ամուր հասարակություն» թեմայով:
Միջոցառման հիմնական նպատակն էր՝ հասարակության ուշադրությունը մեկ անգամ ևս սևեռել ընտանիքի ամրության խնդրին և նրանից բխող մի շարք կարևոր հարցերի բարձրաձայնմանը:
Բացման խոսքով հանդես եկավ գրադարանի տնօրեն Ռոզա Լևոնյանը: Թեմայի շուրջ դասախոսություն վարեց սահմանամերձ Խաչիկ գյուղի զորամասի հոգևոր սպասավոր, Արսեն սարկավագ Մաթևոսյանը: Հանդիսատեսն իրեն հուզող հարցերն ուղղեց սարկավագին և ստացավ լիարժեք պատասխաններ, տեղեկացնում է մարզպետարանի լրատվական ծառայությունը: