953 դիտում
20:56 28-11-2014
Երկաթուղային տրանսպորտի ոլորտը պատրաստ է ԵՏՄ անդամակցությանը
Եվրասիական տնտեսական միությանը ՀՀ անդամակցության արդյունքում երկաթուղային տրանսպորտով ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների բնագավառում նախատեսվող իրավական փոփոխությունները քննարկելու, հետագա աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում տեղի ունեցավ քննարկում։
Քննարկմանը մասնակցում էին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը, երկաթուղու վարչության պետ Արսեն Մկրտչյանը, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ Օլեգ Շակալովը, ոլորտի այլ պատասխանատուներ։
Մի շարք փաստաթղթերի շուրջ տեղի ունեցավ ակտիվ քննարկում։ Կողմերը նշեցին, որ երկաթուղային տրանսպորտով ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների բնագավառում չկա որևէ խոչնդոտ, որը կարող է ազդեցություն ունենալ Հայաստանի Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու գործընթացների վրա։
Նշվեց նաև, որ նախարարությունը պատրաստակամ է երկաթուղային տրանսպորտով ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ իրականացնող ընկերություններին տրամադրել անհրաժեշտ խորհրդատվություն և օժանդակում։
Նմանատիպ նյութեր
6419 դիտում
09:05 28-06-2014
Բելառուսն ու Ղազախստանն ամեն կերպ խոչընդոտում են Հայաստանի անդամակցությանը ԵՏՄ-ին․ 168 Ժամ
1201 դիտում
07:31 27-11-2014
ԵՏՄ-ին անդամակցությանը մնացել է 1 ամիս. Հայկական Ժամանակ
1818 դիտում
17:29 04-12-2014
ԱԺ պատգամավորների զգալի մեծամասնությունը կողմ քվեարկեց ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը
Այս բաժնից
1081 դիտում
22:39 04-02-2025
Երևանցիները՝ տրանսպորտային նոր բարեփոխումների մասին. քաղաքապետարանը տեսանյութ է հրապարակել
757 դիտում
22:08 04-02-2025
Քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության հարցեր
1204 դիտում
21:40 04-02-2025
ՀՀ-ՌԴ հարաբերությունները մտնում են հասունության փուլ. Սերգեյ Կոպիրկին