ԱԺ պատգամավորների զգալի մեծամասնությունը կողմ քվեարկեց ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը
103 կողմ, 7 դեմ ձայների հարաբերակցությամբ Ազգային ժողովն այսօր՝ դեկտեմբերի 4-ին, վավերացրեց ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը:
Նշենք, որ օրեր շարունակ ԱԺ-ում ԵՏՄ անդամակցության քննարկման ժամանակ մի խումբ ակտիվիստներ ԱԺ շենքի դիմաց բողոքի ակցիա էին կազմակերպել եւ ամոթ վանկարկելով հորդորում էին, որ պատագամավորները դեմ արտահայտվեն ԵՏՄ-ին անդամակցելուն: Ինչպես փոխանցում է [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակիցը՝ բողոքի ակցիան դեռ շարունակվում է:
Հայաստանը 2015թ-ի հունվարի1-ին կդառնա ԵՏՄ լիիրավ անդամ: