«Հայկական ժամանակ» թերթը գրում է , որ ԵՏՄ-ին անդամակցությունը ապահովելու համար անհրաժեշտ են զգալի գումարներ, որոնցով պետք է իրականացվի Հայաստանի մաքսային և այլ ոլորտների կանոնակարգերի, ծրագրային ապահովվածության ներդաշնակեցումը ԵՏՄ պահանջներին:
Ըստ որոշ գնահատականների՝ մինչև պաշտոնական անդամակցությունը և դրանից հետո սկզբնական փուլում նշված ներդաշնակեցման աշխատանքները իրականացնելու համար անհրաժեշտ է մինչև 70 միլիոն դոլար, որի մեծ մասը՝ մոտ 40 միլիոնը, պետք է տրամադրեին ԵՏՄ անդամ երկրները հիմնականում Ռուսաստանը: Արդեն մի քանի ամիս տևած բանակցություններից հետո, Ֆինանսների նախարարությունը հույս չունի, որ կստանա այդ գումարները: Շուտով ՀՀ կառավարությունը քննարկելու է նշված 40 միլիոնը որևէ այլ աղբյուրից հայթայթելու խնդիրը: Սակայն, որևէ աղբյուր դեռ չի հայտնաբերվել, իսկ անդամակցությանը մնացել է ընդամենը մեկ ամիս:
Նշենք, որ երեկ ՌԴ Դաշնային խորհուրդը վավերացրել է Ղրղըզստանի հետ «Եվրասիական ինտեգրացիայի պայմաններում տնտեսական համագործակցության զարգացման մասին» համաձայնագիրը, որով երկու տարվա ընթացքում Ղրղըզստանը Ռուսաստանից կստանա 1.2 միլիարդ դոլար:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։