211652_close_icon
views-count1422 դիտում article-date 17:05 28-11-2014

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (նոյեմբերի 27-ից 28-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 27-ից 28-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է ավազակային հարձակման 1 դեպք, որը բացահայտվել է: Գրանցված մարմնական վնասվածք հասցնելու 9 դեպքից բացահայտվել է 7-ը: Բացահայտվել է խարդախության՝ 11, խուլիգանության և ապօրինի ծառահատման 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության և մարմնական վնասվածք հասցնելու 1-ական դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետևանքով 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր