Հանդիպում` «Հոգևոր երաժշտությունը մեր կյանքում» թեմայով
Նոյեմբերի 29-ին՝ ժամը 18:00-ին, «Զորավոր» երիտասարդաց միությունը «Եկեղեցին մենք ենք» ծրագրի շրջանակներում, կազմակերպում է հանդիպում` «Սաղմոսերգու» հոգևոր երաժշտական երգչախմբի ղեկավար Վահե Բեգոյանի հետ՝ «Հոգևոր երաժշտությունը մեր կյանքում» թեմայով:
Հանդիպումը տեղի կունենա ԱՀԹ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հարևանությամբ գտնվող Քր. Քուշնարյանի անվան արվեստի դպրոցի դահլիճում, տեղեկացնում է «Զորավոր» Երիտասարդաց միություն


