«Ժողովուրդ» թերթը գրում է, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը խորհրդարանում 2015 թվականի բյուջեի քննարկումներից հետո մի շարք պատգամավորների հորդորել է ներկայացնել, թե ինչ են ցանկանում, որ ներառվի 2015 թվականի պետական բյուջեի նախագծում:
Վարչապետը նշել է, որ ինքն անպայման այնպես կանի, որ այդ առաջարկներն իրագործվեն:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը, ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը, ԱԺ անկախ պատգամավոր Կարեն Բոթոյանը մի շարք առաջարկներ են հնչեցրել:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: