211652_close_icon
views-count1241 դիտում article-date 00:29 28-11-2014

ՈՒԵՖԱ-ի պատանեկան լիգա. «Մանչեսթեր Սիթի» - «Բավարիա»՝6:0. տեսանյութ

ՈՒԵՖԱ-ի պատանեկան լիգայի խմբային փուլում «Մանչեսթեր Սիթի»-ի մինչև 19 տարեկանների թիմը խոշոր հաշվով հաղթել է «Բավարիա»-ի իրենց հասակակիցներին: Մանչեսթերում կայացած խաղն ավարտվել է 6:0 հաշվով: Հիշեցնենք, որ վերոնշյալ ակումբների վարպետ թիմերի միջև Չեմպիոնների լիգայի շրջանակում կայացած խաղ նույնպես ավարտվել էր «Մանչեսթեր Սիթի»-ի հաղթանակով: Սակայն ի տարբերություն պատանիների՝ «Մանչեսթեր Սիթի»-ի առաջին թիմին դեռ չի հաջողվել հաջորդ փուլի ուղեգիր նվաճել, իսկ ահա «Բավարիա»-ն վաղաժամ կերպով հաղթել է իր խմբում և փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր է նվաճել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր