Դժվար էր խաղալ «Լուդոգորեց»-ի դեմ. Սթեռլինգ
«Լիվերպուլ»-ի կիսապաշտպան Ռեհեմ Սթեռլինգը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Լուդոգորեց»-ի հետ կայացած խաղի արդյունքը: Հիշեցնենք, որ Սֆիայում տեղի ունեցած խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2 հաշվով:
«Շատ լարված և բարդ հանդիպում ստացվեց: Իսկապես, շատ դժվար էր խաղալ «Լուդոգորեց»-ի դեմ: Մենք դժգոհ ենք խաղի արդյունքից, քանի որ կարող էինք հաղթել: Սակայն մենք նախկինի պես հաջորդ փուլ դուրս գալու իրական հնարավորություններ ունենք: Մտադիր ենք դուրս գալ խմբից»,- Սթեռլինգի խոսքերը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: