211652_close_icon
views-count899 դիտում article-date 16:46 27-11-2014

Բեռնար Շալանդը հանդիպել է հայկական ակումբների մարզիչների հետ

Այսօր ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, տեղի ունեցավ հանդիպում Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի և Հայաստանի Բարձրագույն խմբի ակումբների գլխավոր մարզիչների միջև: Բեռնար Շալանդը և Հայաստանի հավաքականի ֆիզպատրաստության մարզիչ Թոմաս Ռիչարդը մարզիչներին ներկայացրեցին իրենց պատրաստած պրեզենտացիան: Նյութի առաջին մասում ներկայացվեց Հայաստանի հավաքականի խաղային փիլիսոփայությունը՝ ինչպես է թիմը պաշտպանվում և հարձակվում, անցումները պաշտպանությունից հարձակման և հակառակը, ստանդարտ իրավիճակների մշակումը հարձակվելիս և պաշտպանվելիս: Այնուհետև Թոմաս Ռիչարդը ներկայացրեց Հայաստանի առաջնության, Հայաստանի հավաքականի և եվրոպական տարբեր երկրների առաջնություններում հանդես եկող ֆուտբոլիստների ֆիզիկական տվյալների համեմատական բնութագիրը: Ներկայացվեցին, մասնավորապես, այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են խաղի ընթացքում ֆուտբոլիստների անցած տարածութունը, վազքի ինտենսիվությունը, մեկնարկային արագությունները և այլն: [img]https://fbcdn-sphotos-g-a.akamaihd.net/hphotos-ak-xfp1/t31.0-8/1980245_10154837414275247_7724688378573326355_o.jpg[/img] Պրեզենտացիայի վերջում Բեռնար Շալանդը խոսեց հավաքականի խաղի տակտիկական առանձնահատկությունների մասին՝ ներկայացնելով, թե ինչ սկզբունքով է ընտրվում այս կամ այն խաղի մարտավարությունը: Հանդիպման վերջում մարզիչները հնարավորություն ունեցան տալ իրենց հետաքրքրող հարցերը: Տեղի ունեցավ նաև գործնական քննարկում և մտքերի փոխանակում ինչպես ներկայաված պրեզենտացիայի, այնպես էլ հետագա անելիքների վերաբերյալ: Ինչպես Շալանդը, այնպես էլ բոլոր ակումբների մարզիչները նշեցին, որ նմանատիպ հանդիպումները կարևոր են հավաքականի և ակումբների մարզիչների միջև կապն ամրապնդելու տեսանկյունից:

Նմանատիպ նյութեր