211652_close_icon
views-count933 դիտում article-date 15:58 27-11-2014

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (նոյեմբերի 26-ից 27-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 26-ից 27-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպքից բացահայտվել է 9-ը: Բացահայտվել է խարդախության՝ 6, խուլիգանության՝ 1, գողության, յուրացման և ապօրինի ծառահատման 2-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության՝ 5, մարմնական վնասվածք հասցնելու և ապօրինի ծառահատման 1-ական դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետևանքով 13 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր