5 պայմանագիր` 25 տարի ժամկետով ՀՀ Կառավարության այսօրվա նիստում. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ ՀՀ Կառավարության այսօրվա նիստում վարկային միանգամից հինգ պայմանագիր է հաստատվելու՝ ընդհանուր 165 միլիոն դոլարի և 32 միլիոն 500 հազար եվրոյի չափով:
Երեք պայմանագրերը կնքվելու են «Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի» հետ՝ 50 միլիոն, 40 միլիոն և 75 միլիոն դոլարի չափով: 25,5 միլիոն եվրոյի պայմանագիրն էլ պետք է կնքվի «Եվրոպական ներդրումային բանկի» հետ:
Նշված վարկերը տրվելու են 25 տարի ժամկետով: Հինգերորդ պայմանագիրը կնքվելու է ՀՀ մշակույթի նախարարության և ավստրիական «Վաագներ-Բիրո կոնսորցիումի» միջև: Այս պայմանագրով նախատեսվում է 7 մլն եվրոյի վարկ վերցնել ավստրիական «Էրստե» բանկից 23 տարի ժամկետով, որպեսզի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը վերանորոգվի։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։