211652_close_icon
views-count719 դիտում article-date 16:56 26-11-2014

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (նոյեմբերի 25-ից 26-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 25-ից 26-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպքից բացահայտվել է 3-ը: Բացահայտվել է գողության՝ 3, խարդախության՝ 8, յուրացման 1 և խուլիգանության 2 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 7 և խարդախության 1 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 5 պատահար, ինչի հետևանքով 7 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր