10365 դիտում
15:22 25-11-2014
«Գերեզմանդ պիտի դառնա սրբավայր». ինչպե՞ս եւ ո՞ւմ խնդրանքով է ծնվել Մոնթեին նվիրված երգը. տեսանյութ
Այսօր Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է: [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի զրուցակիցը Արցախյան պատերազմի մասնակից, 100-ից ավելի ռազմահայրենասիրական երգերի հեղինակ գուսան Հայկազունն է: Նրա գրչին է պատկանում հերոսին նվիրված «Մոնթե Մելքոնյան» երգը:
[b]-Գուսան Հայկազուն, ինչպե՞ս է ծնվել Մոնթեի մասին երգը[/b]:
-«Մոնթե Մելքոնյան»-ը գրվել է երկու տարի առաջ` Նիժնի Նովգորոդում լույս տեսնող «Կամուրջ» թերթի խմբագրության աշխատակցուհու` Լիանա Զախարյանի խնդրանքով: Մենք հանդիպել ենք Երեւանում: Նա ասաց, որ տարբեր մարդկանց է դիմել եւ ի վերջո որոշել Մոնթեի մասին երգ գրելու խնդրանքն ինձ ներկայացնել: Այդպես, մեծ պատասխանատվությամբ ստանձնեցի առաքելությունը, եւ ի վերջո, երգը ձայնագրվեց:
[b]-Դուք անցել եք Արցախյան պատերազմի բովով, երգեր ձոնել ազատամարտիկների, օրինակ` Դուշման Վարդանի հիշատակին: Ի՞նչ ապրումներ ունեիք` Մոնթեին նվիրված երգը գրելիս: [/b]
-Պատերազմի տարիներին Մոնթեին մեկ անգամ եմ հանդիպել: Թեեւ անձամբ չեմ զրուցել նրա հետ, բայց նրա մահից հետո մշտապես կապ եմ պահպանել նրա կնոջ` Սեդայի հետ, մասնակցել հերոսի հիշատակին նվիրված միջոցառումներին: Ինձ հարազատ է Մոնթեի կերպարը. դա շատ կարեւոր է, քանզի միայն այդպես է հնարավոր հերոսի մասին երգ ծնել: Չէ որ դա ամենեվին էլ հեշտ գործ չէ: Հուզմունք էի ապրում, բայց նաեւ հպարտություն, որ նրան նվիրված երգի հեղինակն եմ:
[b]-Իսկ ինչպե՞ս կբնութագրեք Մոնթեի կերպարը: [/b]
-Նա պարզապես մեծ հայ է` ազգին նվիրված հայ, որի համար հայրենիքից ավելի թանկ բարձրագույն արժեք չկա:
Գուսան Հայկազունի «Մոնթե Մելքոնյան» երգի բառերը.
Արդարության մարտիկ եղար ողջ կյանքում.
Հայոց Դատի ու վրեժի բոցերում.
Աչքիդ առաջ բանտն ու մահն էր մշտական,
Ազգի պարծանք հերոս Մոնթե Մելքոնյան:
Բանակդ առած արշավեցիր վեր ու վար.
Չկար արգելք ու խոչընդոտ քեզ համար.
Ազատեցիր գերված գյուղեր անհամար,
Քեզ հազար փառք անպարտելի զորավար:
Գերեզմանդ պիտի դառնա սրբավայր,
Նորակոչիկ զինվորների երդման վայր,
Հայկազունն էլ քեզ կգովի անդադար,
Երնեկ քեզ պես լինի ամեն հայոց այր:
Կրկներգ.
Հասար օգնության քո ժողովրդին.
Բարձրացավ հայի անկոտրում ոգին,
Դարձար առասպել, ռազմական դարբնոց,
Արցախը դարձրիր անառիկ ամրոց:
[b]Մոնթե Մելքոնյանը 1991թ.-ի սեպտեմբերին մեկնել է Արցախ, իսկ1992թ.-ից ստանձնել Մարտունու շրջան շտաբի պետի պարտականությունը։ Կարճ ժամանակում նա իր անկեղծությամբ ու մաքրությամբ շահել է բնակչության սերն ու հարգանքը: Նրա ղեկավարությամբ Մարտունին դարձել է ամենապաշտպանված ու ամենամարտունակ շրջանը։ 1993թ.-ի մարտ-ապրիլ ամիսներին նրա ղեկավարությամբ ազատագրվել է նաև Քարվաճառը։ 1993թ.-ի հունիսի 12-ին հետախուզության նպատակով Մոնթեն մարտընկերների հետ մեկնել է Աղդամի շրջանի Մարզիլի գյուղի մատույցներ, որտեղ ադրբեջանական զրահամեքենայի կրակոցից զոհվել է: [/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2952 դիտում
12:05 07-11-2020
Որ հաղթես կյանքում՝ պիտի հավատաս, որ հաղթես պատերազմում՝ պիտի հավատաս, որ ապրես՝ պիտի հավատաս. Թևան Պողոսյան
Այս բաժնից
856 դիտում
15:44 14-01-2025
Հայաշատ Գլենդեյլում, սաստիկ անտառային հրդեհների ֆոնին, արտակարգ իրավիճակի մակարդակը բարձրացվել է 2-րդի
949 դիտում
15:29 14-01-2025
Հայտնի են բուհի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի օրերը
2314 դիտում
14:57 14-01-2025
Առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն, օդի ջերմաստիճանը կբարձրանա