slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Վանաշեն գյուղի ոռոգման ջրի խնդիրը կլուծվի. մարզպետ
211652_close_icon

Վանաշեն գյուղի ոռոգման ջրի խնդիրը կլուծվի. մարզպետ

views-count2090 դիտում article-date 22:44 24-11-2014
Նոյեմբերի 21-ին Վանաշեն համայնքում Արտաշես Գրիգորյանը մեկ տարվա աշխատանքների մասին հաշվետվություն տվեց Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի և նրան ուղեկցող պաշտոնատար անձանց ներկայությամբ: Արարատի մարզի Վանաշեն համայնքում կոպճապատվել են ճանապարհները, ապահովված է գիշերային լուսավորվածությունը: Համայնքում մշտապես նշում են պետական, ազգային, ժողովրդական ու հոգևոր տոները: Սակայն գյուղն ունի նաեւ խնդիրներ: Ինչպես տեղեկացնում է Արարատի մարզպետարանի լրատվական ծառայությունը, համայնքում քայքայված է խմելու և ոռոգման ջրի ներքին ցանցը, կեղտաջրերը կուտակվում են՝ անհրաժեշտ խողովակների բացակայության պատճառով, դպրոց-մանկապարտեզ 400մ երկարությամբ ճանապարհը ասֆալտապատման կարիք ունի, մշակույթի տունը, ինչպես նաև դպրոցի մի հատվածը սպասում են հիմնանորոգման: Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը նշել է, որ առաջնահերթության սկզբունքից ելնելով` կլուծվեն համայնքի հիմնախնդիրները: Կառավարության միջոցներով և տարբեր ծրագրերով աստիճանաբար գյուղը կձերբազատվի հիմնախնդիրներից: Մարզի ղեկավարը ընդգծել է, որ Վեդիի ջրամբարի կառուցումով, որը ՀՀ նախագահի անմիջական հսկողությամբ է իրականացվում, կլուծվի նաև ոռոգման ջրի հիմնախնդիրը:

Նմանատիպ նյութեր