211652_close_icon
views-count27048 դիտում article-date 20:33 05-06-2017

«Գյուղ կանգնի՝ գերան կկոտրի». Մայիսյան և Մրգաշատ գյուղերի բնակիչների ոռոգման ջրի խնդիրը լուծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արմավիրի մարզի Մայիսյան և Մրգաշատ գյուղերի բնակիչների ոռոգման ջրի խնդիրը լուծվել է: Այս մասին այսօր՝ հունիսի 5-ին, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասացին Մայիսյան գյուղի բնակիչները: «Ախուրյանի ջրամբարից պետք է ջուրը հասցնեին, չի ստացվել, բայց Արազից են վերցրել: Հիմա արդեն ոչ մի խնդիր չկա, այդ հարցը լուծված էր, բոլորն էլ ոռոգել են դաշտերը»,- ասացին գյուղացիները: Հիշեցնենք, որ Մայիսյան և Մրգաշատ գյուղերի բնակիչները հունիսի 4-ին փակել էին Արմավիր-Երևան ճանապարհը, նրանք պահանջում էին լուծել ոռոգման ջրի հարցը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր