Հայտնի են դարձել աշխարհի լավագույն դարպասպահի կոչման 5 հավակնորդների անունները
Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների միջազգային ասոցացիան (FIFPro) հրապարակել է աշխարհի լավագույն դարպասպահի կոչման 5 հավակնորդների անունները: 55 թեկնածուների շարքից առանձնացվել են հետևյալ դարպասապահները՝
Մանուել Նոյերը («Բավարիա», Գերմանիա), Կլաուդիո Բրավոն («Բարսելոնա», Չիլի), Տիբո Կուրտուան («Չելսի», Բելգիա), Իկեր Կասիլյասը («Ռեալ», Իսպանիա) և Ջանլուիջի Բուֆոնը («Յուվենտուս», Իտալիա)։
Ինչպես հայտնում է FIFpro-ի մամուլի ծառայությունը, հաղթողի անունը կհայտարարվի դեկտեմբերի 1-ին: