Մահացել է ԽՍՀՄ հավաքականի նախկին խաղացող Գրիգոր Համբարձումյանը
Նոյեմբերի 21-ին 81 տարեկան հասակաում վախճանվել է Երևանի «Սպարտակ»-ի և ԽՍՀՄ հավաքականի նախկին ֆուտբոլիստ Գրիգոր Համբարձումյանը:
1962 թվականի աշխարհի առաջնությունից առաջ Համբարձումյանը ընդգրկվել էր ԽՍՀՄ հավաքականի ընդլայնված կազմում, որից հետո մասնակցել էր մի քանի ընկերական հանդիպումների: Հատկանշական է, որ Համբարձումյանը Հայաստանից ԽՍՀՄ հավաքականում ընդգրկված առաջին ֆուտբոլիստն էր:
Իր ֆուտբոլային կարիերայի ավարտից հետո Համբարձումյանը ստանձնել էր իր հարազատ «Լեռնագործ» ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը, որի հետ աշխատել էր մինչև 1985 թվականը: