ԽՍՀՄ հավաքականի նախկին խաղացողը մահացել է խաղադաշտում
Կյանքի 57 տարեկան հասակում վախճանվել է ԽՍՀՄ հավաքականի նակինի անվանի ֆուտբոլիստ Անդրեյ Բալը: Ինչպես հայտնում է ua-football.com-ը, Բալը մահացել է Կիևում գտնվող «Բաննիկովի» անվան մարզադաշտում ֆուտբոլ է խաղալու ժամանակ:
Բալը որպես ֆուտբոլիստ առավել հայտնի դարձավ Կիևի «Դինամո»-ում հանդես գալու տարիներին: 1981-1990 թթ Բալը կիևյան ակումբի կազմում դարձել էր ԽՍՀՄ 4-ակի չեմպիոն և գավաթակիր, ինչպես նաև Գավաթակիրների գավաթակիր: ԽՍՀՄ հավաքականի կազմում Բալը անցկացրել էր 20 հանդիպում և խփել էր 1 գոլ: