Իրանը և «Վեցյակը» բանակցությունները տապալեցին. բանակցությունների վերջնաժանկետը կարող է երկարաձգվել
Վիեննայում Իրանի և «Վեցյակի» (ՄԱԿ-ի 5 մշտական անդամներ ԱՄՆ-ն, Չչինաստանը, Ռուսաստանը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան ու Գերմանիան) միջև իրանական միջուկային խնդրի կարգավորման հարցում համապարփակ համաձայնագիր ստորագրելու շուրջ բանակցությունների վերջին փուլը, որն անցկացվել է ինչպես երկկողմ, այնպես էլ եռակողմ ու բազմակողմ մակարդակներով, այդպես էլ հաջողությամբ չպսակվեց, հաղորդում է TASS-ը՝ հղում անելով իր անանուն աղբյուրին:
Աղբյուրը փոխանցել է նաև, որ որոշվել է բանակցությունները երկարաձգելու վերջնաժամկետը, սակայն ընդգծել է, որ խոսքն այս դեպքում ամիսների մասին է:
Հիշեցնենք, որ այսօր ավարտվում է համապարփակ համաձայնագրի ստորագրման համար նախանշված ժամկետը: «Համաձայնագիրը ժամկետի մեջ տեղավորելու ոչ մի շանս այլևս չկա»,-ասել է նա: