Իրանը և «վեցյակը» բազմակողմ բանակցությունները կշարունակեն հաջորդ շաբաթվա վերջում
Իրանի միջուկային ծրագրի կարգավորման շուրջ բազմակողմ և երկկողմ բանակցությունները կշարունակվեն հաջորդ շաբաթվա վերջում՝ Վիեննայում: Այս մասին մամլո ասուլիսում հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աֆղամ Մարզիեն:
Associated Press-ն էլ գրում է, որ նույն ժամանակահատվածում տեղի կունենա հանդիպում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի, ԵՄ արտաքին դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի և Իրանի արտգործնախարար Մոհամադ Զարիֆի միջև:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-26-ը Նյու Յորքում անցկացված բանակցությունները խնդրի լուծման առանցքային հարցերի շուրջ առաջընթացի հասնելու որևէ արդյունք չտվեցին: