Ես իմ կարիերայի լավագույն մարզավիճակում եմ. Տևես
«Յուվենտուս»-ի հարձակվող Կարլոս Տևեսը համաձայն է «Լացիո»-ի նախկին կիսապաշտպան Խուան Սեբաստյան Վերոնի կարծիքի այն կարծիքի հետ, ըստ որի Տևեսը գտնվում է իր կարիերայի լավագույն մարզավիճակում:
«Ես ուրախ եմ հանդես գալ «Յուվենտուս»-ի նման մեծագույն ակումբում: համաձայն եմ այն տեսակետի հետ, որ ներկայումս գտնվում եմ կարիերայի լավագույն մարզավիճակում»,- խոստովանել է Տևեսը:
Ընթացիկ մրցաշրջանում 30-ամյա հարձակվողը Ա Սերիայում անցկացրած 11 խաղում խփել է 9 գոլ: