Սրնան իր կարիերան կարող է շարունակել «Մանեչսթեր Յունայթեդ»-ում
Խորվաթիայի հավաքականի և Դոնեցկի «Շախտյոր»-ի ավագ Դարիո Սրնան հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետարքրության շրջանակում, հայտնում է Direkt Sport-ը: Անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը խորվաթ պաշտպանի միջոցով մտադիր է ուժեղացնել թիմի պաշտպանության եզրային գիծը:
Ընթացիկ մրցաշրջանում պաշտպանության աջ թևում վան Գալը փորձարկել է Անտոնիո Վալենսիային և Ռաֆաելին, սկայան այդ խաղացողները իրենց ելույթներով չեն տպավորել: Այդ պատճառով ձմռանը մանկունիանցիները կփորձեն ձեռք բերել փորձառու պաշտպանին: