2484 դիտում
21:17 22-11-2014
Վայոց ձորի լավագույն զինծառայողներին տրվել է կարճաժամկետ արձակուրդ
Նախօրեին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մասնակցությամբ տեղի է ունեցել ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի ԱՀՏԱԳ տեղակալ, գնդապետ Էդուարդ Հովհաննիսյանի հանդիպումը` կորպուսում լավագույն ծառայությամբ աչքի ընկնած զինվորների ծնողների հետ, տեղեկացնում է մարզպետարանի լրատվական ծառայությունը:
Միջոցառում կազմակերպվել էր «Բանակը մեր տունն է, մեր ամրոցը» խորագրով բանակ-ընտանիք-հասարակություն կապի խորացման ու ամրապնդման նպատակով իրականացվող ծրագրի շրջանակում:
Ներկաներին ողջունեց ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը: Մարզպետն իր խոսքում բարեմաղթանքներ հղեց հայոց բանակին ու զինվորներին, մաղթեց խաղաղ ծառայություն, իսկ կազմակերպիչներին շնորհակալություն հայտնեց:
Բոլոր ժամկետային զինծառայողներին տրվել է կարճաժամկետ արձակուրդ: Շնորհակալության խոսք ասացին զինվորի ծնողներ Կորյուն Ազատյանը և Արմենակ Գրիգորյանը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
718 դիտում
15:44 14-01-2025
Հայաշատ Գլենդեյլում, սաստիկ անտառային հրդեհների ֆոնին, արտակարգ իրավիճակի մակարդակը բարձրացվել է 2-րդի
796 դիտում
15:29 14-01-2025
Հայտնի են բուհի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի օրերը
2113 դիտում
14:57 14-01-2025
Առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն, օդի ջերմաստիճանը կբարձրանա