Ջեյմս Բոնդի մասին նոր գիրքը կհրատարակվի 2015 թվականին
Ջեյմս Բոնդի մասին նոր վեպը կհրատարակվի 2015 թվականի սեպտեմբերի 8-ին: Այս մասին հայտարարել է Ian Fleming Publications ընկերությունը, որին են պատկանում Ջեյմս Բոնդի կերպարի իրավունքները: Նոր գիրքը ստացել է «Մարդասպանն անիվների վրա» (Murder on Wheels) անվանումը:
Գրքում պատկերված են 1950-ական թվականներին Գերմանիայի դեպքերը, ուր Ջեյմս Բոնդն ավանդաբար դիմակայում է խորհրդային հատուկ ծառայություններին: Գրքի հեղինակը բրիտանացի գրող, սցենարիստ ու պրոդյուսեր Էնթոնի Գորովիցն է: Նա հայտարարել է, որ դա այն գիրքն է, որն ինքը պետք է գրեր՝ ընդգծելով, որ գրքի հերոս Յան Ֆլեմինգը խստապես ազդել է իր կյանքի վրա: