211652_close_icon
views-count1260 դիտում article-date 15:47 21-11-2014

Արցախի հերոս Վաչիկ Մկրտչյանի անվան բռնցքամարտի մրցաշար. եզրափակիչները կկայանան նոյեմբերի 22-ին

«Դինամո» մարզադահլիճում շարունակվում է հայկական բռնցքամարտի երախտավորներից մեկի ՝ Խորհրդային Միության արծաթե մեդալակիր, Արցախի հերոս Վաչիկ Մկրտչյանի անվան բռնցքամարտի մրցաշարը: Մրցումների 2-րդ օրը ռինգ դուրս եկան 56 կգ, 64 կգ, 69 կգ, 81 կգ, 91 կգ և +91 կգ քաշային կարգի մարզիկները: 56 կգ քաշային կարգում Հայաստանի գործող չեմպիոն Հենրիկ Մոքոյանը առավելության հասավ «Աշխատանքային հերթափոխներ» մարզական ընկերության սան Վահան Սարգսյանի նկատմամբ: Նույն քաշային կարգում Էրիկ Պետրոսյանը հաղթեց Խաչիկ Խաչատրյանին, Արսեն Պողոսյանը ՝ Սուրեն Առաքելյանին, Գառնիկ Հարությունյանն էլ Տարոն Սողոմոնյանին: 64 կգ քաշային կարգում գյումրեցի Հովհաննես Բաչկովը դժվարին պայքարում հաղթեց Ռադիկ Գրիգորյանին, Շավարշ Սողոյանն էլ ուժեղ գտնվեց Վարդան Հովհաննիսյանի հետ մենամարտում: 69 կգ քաշային կարգում դինամոյական Վլադիմիր Մարգարյանը վստահ հաղթանակ տարավ արմավիրցի Մովսես Թորոսյանի նկատմամբ, գյումրեցի Ռաֆայել Բարսեղյանն էլ պարտության մատնեց Մելքոն Մելքոնյանին: 81 կգ քաշային կարգում 2012 թվականի երիտասարդների աշխարհի չեմպիոն Նիկոլ Արությունովը գրագետ մարտավարության շնորհիվ հաղթեց Լևոն Բաբայանին և նվաճեց եզրափակչի ուղեգիր: Եզրափակչի ուղեգիր նվաճեց նաև վանաձորցի Վազգեն Շահվերդյանը, ով պարտության մատնեց Արամ Ջավադյանին: 91 կգ քաշային կարգում Ռազմիկ Հարությունյան- Ռաֆայել Սիմոնյան դիմակայությունում մրցավարների միաձայն որոշմամբ հաղթանակը շնորհվեց Վանաձորը ներկայացնող Ռաֆայել Սիմոնյանին: Այս քաշային կարգի մյուս մենամարտում Հենրիկ Սարգսյանը առավելության հասավ Արթուր Համբարձումյանի նկատմամբ: Գերծանր քաշային կարգում եզրափակչի ուղեգիր նվաճեցին Հակոբյան եղբայրները: Կիսաեզրափակչում ավագ եղբայրը՝ Հակոբ Մելքոնյանը հաղթեց Ազատ Դավթյանին, իսկ Նարեկ Մելքոնյանն էլ առավելության հասավ Արկադի Հարությունյանի նկատմամբ: Վաղը կկայանան կիսաեզրափակիչ մյուս մենամարտերը: Մրցումների սկիզբը 14 :00-ին:

Նմանատիպ նյութեր