Նոյեմբերի 19-ին կմեկնարկի Վաչիկ Մկրտչյանի անվան բռնցքամարտի մրցաշարը
Նոյեմբերի 19-ին ժամը 14:00-ին Երևանի «Դինամո» մարզադահլիճում կմեկնարկի Վաչիկ Մկրտչյանի անվան բռնցքամարտի մրցաշարը, որին կմասնակցեն Հայաստանի ուժեղագույն բռնցքամարտիկները: Վաչիկ Մկրտչյանի անվան մրցաշարում մեդալներ կխաղարկվեն 10 քաշային կարգերում` 49կգ, 52կգ,56կգ,60կգ,64կգ,69կգ,75կգ,81կգ,91կգ և +91կգ:
Մրցաշարի արդյունքների հիման վրա կկազմավորի Հայաստանի հավաքականը, որն էլ կնախապատրաստվի 2015 թվականին կայանալիք վարկանիշային մրցաշարերին: