Կարլսեն - Անանդ. կայացել է 9-րդ պարտիան
Ռուսաստանի Սոչի քաղաքում կայացել է աշխարհի չեմպիոնի կոչման Կարլսեն – Անանդ մրցամարտի 9-րդ պարտիան: Սպիտակ խաղաքարերով հանդես է եկել նորվեգացի շախմատիստ Մագնուս Կարլսենը: Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի պարտիայի 20-րդ քայլին: Այսպիսով՝ խաղացված 9 պարտիաներից հետո մրցամարտի հաշիվն է 4 : 5՝ ի օգուտ գործով չեմպիոնի:
Այսօր կայանալիք 10-րդ պարտիայում սպիտակ խաղաքարերով կխաղա Վիշվանաթան Անանդը: