Աշխարհի չեմպիոնի մրցամարտ. Կարլսեն-Կարուանա` վերջին պարտիան. ուղիղ միացում
Լոնդոնում մեկնարկեց շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտի վերջին՝ 12-րդ պարտիան:
Աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը սևերով է խաղալու չեմպիոնի հավակնորդ, ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի դեմ:
Նախորդ 11 պարտիաներում գրանցվել է ոչ ոքի: Դա նշանակում է, որ այսօր պարտիայում հաղթողը կհռչակվի աշխարհի չեմպիոն: Դրանում առավել շահագրգռված պետք է լինի Կարուանան, քանի որ նախ՝ սպիտակներով է խաղում, իսկ հետո՝ հավասար հաշվի դեպքում կանցկացվի թայ-բրեյք՝ արագ շախմատով, որտեղ Մագնուս Կարլսենը աշխարհում իրեն հավասարը չունի:
Մրցամարտի ուղիղ ընթացքը՝ այստեղ.