211652_close_icon
views-count1300 դիտում article-date 13:06 21-11-2014

Հանդիպում ոստիկանության կրթահամալիրում. տեսանյութ և լուսանկարներ

Նոյեմբերի 20-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը ոստիկանության կրթահամալիրում հանդիպեց պրոֆեսորադասախոսական կազմի եւ սովորողների հետ: Այցի նպատակը ՀՀ ոստիկանության պետի կրթաթոշակի արժանացած գերազանց սովորողներին հավաստագրեր հանձնելն էր: Անդրադառնալով համակարգի ծավալուն բարեփոխումների իրականացման գործում ոստիկանության կրթական հաստատության դերին ու նշանակությանը՝ ոստիկանության պետը դասախոսական կազմին առաջադրեց այն խնդիրները, որոնք առաջնահերթ են իրավապահների նոր սերնդի պատրաստման արդի փուլում: Վլադիմիր Գասպարյանն ընդգծեց նաեւ, որ դասախոսների նվիրված աշխատանքը պետք է նույնպիսի արձագանք գտնի նաեւ սովորողների կողմից. կրթահամալիրի յուրաքանչյուր սովորող արդեն իսկ այսօր պետք է գիտակցի իր պատասխանատվությունը ոստիկանության եւ երկրի վաղվա համար, կերտի ոստիկանի այն տեսակը, որին սպասում է մեր հասարակությունը: Վլադիմիր Գասպարյանը վերստին կարեւորեց ոստիկանության դերը հասարակական անվտանգության ու երկրի ներքին կայունության ապահովման եւ մարդու իրավունքների պաշտպանության, նոր սերնդի առաքելությունը՝ ոստիկանության հանդեպ հանրային վստահությունն ամրապնդելու գործում: Ոստիկանության պետն անդրադարձավ նաեւ բարեփոխումների շրջանակում ոստիկանության ծառայողների աշխատանքային ու սոցիալական պայմանների բարելավման ծրագրերի իրականացման գործընթացին, որը շարունակական բնույթ է կրում: Վլադիմիր Գասպարյանը վաղվա ոստիկաններին կոչ արեց ջանք չխնայել իրավապահի մասնագիտությանը ողջ խորությամբ տիրապետելու գործում եւ անհանդուրժող լինել բոլոր այն երեւույթների հանդեպ, որոնք խոչընդոտում են նոր ոստիկանության ձեւավորմանը: Հանդիպման ավարտին Վլադիմիր Գասպարյանը կրթահամալիրի գերազանց սովորողներին հանձնեց ՀՀ ոստիկանության պետի կրթաթոշակի հավաստագրերը, իսկ սովորողների կողմից ընտրված լավագույն դասախոսներն արժանացան ՀՀ ոստիկանության պետի կրծքանշանների: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր