Բանկային աշխատողները հակված են խուլիգանության. հետազոտություն
Շվեյցարացի եւ ամերիկացի գիտնականները հետազոտություն են անցկացրել, որը ցույց է տվել՝ բանկային միջավայրը բարենպաստ է խուլիգանության համար:
Փորձարկմանը մանսնակցել են աշխարհի խոշորագույն բանկերի աշխատակիցներ, որոնցից կազմված առաջին խմբին հարցրել են աշխատանքի մասին: Իսկ երկրորդ խմբի մասնակիցները կենցաղային հարցերի են պատասխանել:
Այնուհետեւ բոլոր մասնակիցները մետաղադրամ են նետել, իսկ գիտնականներն ասել են՝ որ կողմի վրա ընկած մետաղադրամի դեպքում են հաղթող ճանաչվում: Այն աշխատակիցները, որոնց հետ հարցախույզի ընթացքում գիտնականները խոսել էին աշխատանքի մասին, փորձել են խախտել խաղի կանոնները եւ արհեստականորեն այնպես անել, որ մետաղադրամն ընկնի ցանկալի կողմի վրա: Հետեւաբար, նրանք ավելի են հակված խուլիգանության, եզրակացրել են հետազոտողները: