773 դիտում
16:14 01-07-2014
Երիտասարդ կապանցիները հակված են ծխելը թողնելուն
Կապանի երիտասարդների շրջանում հունիս ամսվա ընթացքում կազմակերպվեցին ծխախոտի վնասակար ազդեցության և ծխախոտի իրացման ու այլ հարցերին առնչվող օրենսդրությանը նվիրված դեբատներ:
«Առողջ կենսակերպը՝ առողջ երիտասարդության գրավական» ծրագրով նախատեսված քննարկումները կազմակերպեց «Երիտասարդական գիտամշակութային» հասարակական կազմակերպությունը`ՀԵՀ-ի` որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում:
Բանավեճ-քննարկումները ծավալվում էին «ՀՀ հասարակական վայրերում ծխելու սահմանափակումներ» և «ՀՀ օրենսդրությամբ սահմանված տույժերի և տուգանքների կիրառում» թեմաների շրջանակներում:
Դեբատներին մասնակցում էին Կապանի չորս ուսումնական հաստատությունների՝ ՀՊՃՀ Կապանի մասնաճյուղի, Տարածաշրջանային քոլեջի, Արվեստի քոլեջի և Բժշկական ուսումնարանի 90 ուսանողներ: Քննարկումներին նախորդել էին «Լինենք իրազեկ» թեմայով դասընթացները, որոնց ընթացքում երիտասարդներին տրվել էին իրավական և առողջապահական գիտելիքներ ծխախոտի վնասակար ազդեցության վերաբերյալ:
Ծրագրի համակարգող Սուրեն Բաբայանը հայտնեց, որ քննարկումների նպատակն է պարզել երիտասարդների կարծիքը և վերաբերմունքը քննարկվող թեմաների վերաբերյալ, լսել գոյություն ունեցող խնդիրների լուծմանն ուղղված` նրանց կողմից հնչող առաջարկությունները, ամրապնդել դասընթացների ժամանակ երիտասարդների ստացած գիտելիքները: Սուրեն Բաբայանը նշեց. «Ծխելու վնասակարության թեման այսօր արդիական է: Կարևոր է, որ երիտասարդներն ունենան իրավական և առողջապահական գիտելիքներ, չառաջնորդվեն այն կարծրատիպով, որ ծխելը ինքնադրսևորման, ինքնարտահայտման ու ինքնահաստատման լավագույն տարբերակն է:
Քննարկումների արդյունքում պարզ դարձավ, որ Կապանի երիտասարդների մեծամասնությունն ավելի հակված է առողջ ապրելակերպին: Քննարկումներին մասնակցած երիտասարդների մի զգալի մաս ընդհանրապես չէր ծխում, կամ պատրաստվում էր առաջիկայում դադարեցնել ծխելը»: Դեբատ-քննարկումների ավարտին թիմերը գնահատվեցին:
Տեղեկացնենք, որ «Առողջ կենսակերպը՝ առողջ երիտասարդության գրավական» ծրագրով նախատեսվում է օգոստոսին Կապանի կենտրոնական հրապարակում անցկացնել առողջ ապրելակերպի քարոզմանն ուղղված ֆլեշ մոբ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1123 դիտում
10:50 23-11-2024
Որոշում կայացրել եմ մանդատը վայր դնելու` վարչապետի խնդրանքի հետ կապված. Հովիկ Աղազարյան. Tert.am
382 դիտում
10:22 23-11-2024
Տիգրան Ավինյանը մեկնել է Լոս Անջելես, ծանոթանալու «խելացի» լուծումներին