Լահմը վիրահատվել է
Գերմանիայի հավաքականի կազմում 2014 թվականի աշխարհի չեմպիոն, «Բավարիա»-ի ավագ Ֆիլիպ Լահմը այսօր կոճի բարեհաջող վիրահատության է ենթարկվել:
Հիշեցնենք, որ Գերմանիայի հավաքականի նախկին խաղացողը վնասվածք էր ստացել մյունխենյան թիմի մարզման ժամանակ: Սկզբում ենթադրվում էր, որ Լահմի համար մրցաշրջանը ավարտված է, սակայն բուժզննման արդյունքում բժիշկները շտապել էին հայտնել, որ պաշտպանի ապաքինումը կտևի 3 ամիս: Ֆուտբոլիստը շարք կվերադառա փետրվարին