«Բավարիա»-ի դարպասապահ Մանուել Նոյերը և պաշտպան Ֆիլիպ Լահմը միացել են Գերմանիայի հավաքականին, որը Հարավային Տիրոլում շարունակում է նախապատրաստվել 2014 թվականի աշխարհի առաջնությանը: Երկու խաղացողները թիմի ճամբար են ժամանել ուշացումով, քանի որ վնասվածքներից հետո բուժման փուլ էին անցնում Մյունխենում:
Բունդեսթիմին միացել է նաև «Արսենալ»-ի պաշտպան Պեր Մերտեզակերը, ով հավաքի սկբնամասը բաց թողեց իր ընտանիքում երկրորդ երեխայի ծննդյան կապակցությամբ: