10168 դիտում
15:27 20-11-2014
Պաշտպանության նախարարը՝ ԼՂՀ ՄԻ-24 ուղղաթիռի օդաչուներին վերադարձնելու մասին. նա հանդիպել է օդաչուների ծնողների հետ
Կարծում ենք՝ մեր հարեւանները կհասկանան, որ ի վերջո, միջազգային մարդասիրական նորմերի կանոնների համաձայն պետք է թույլատրեն թեկուզ ուղղաթիռի ընկած վայրի կամ եթե թեկուզ մարտական գործողությունների վայր էլ լինի, գործողություններից հետո այդ վայրի ուսումնասիրումը եւ այնտեղ մնացած աճյունների ուսումնասիրումն եւ տեղափոխումը: Այլ տարբերակներ ուժի մեջ միշտ էլ կան, բայց առայժմ մեր ջանքերն ուղղված են դիվանագիտական ճանապարհով հարցի լուծմանը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ խոսելով հայկական խոցված ուղղաթիռում գտնվող օդաչուներին վերադարձնելու մասին:
Անդրադառնալով օդաչուներին ադրբեջանցի դիվերսանտների հետ փոխարինելու ադրբեջանցիների առաջարկին՝ ասաց. «Ադրբեջանցի դիվերսանտները հանցագործություն են կատարել, ինչի համար պետք է պատասխան տան։ Այդ հարցը պետք է ուղղել ԼՂՀ ղեկավարությանը»,- ասաց Սեյրան Օհանյանը:
Ավելացրեց նաև, որ երեկ հանդիպել է ուղղաթիռի 3 օդաչուների հայրերի հետ, համբերություն մաղթել նրանց, նաեւ հորդորել, որ սպասեն, մինչեւ դիվանագիտական ճանապարհով կարողանանք հարցը լուծել:
«Երեք անդամների ընտանիքների հետ համապատասխան աշխատանք է կատարվել, հանրապետության նախագահի հետ մենք գտնվել ենք Արցախում, օդաչուների ընտանիքներին այցելել են նախարարի առաջին տեղակալը, գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալը»,-ավելացրեց նախարարը։
Նմանատիպ նյութեր
20612 դիտում
13:35 25-11-2014
Խոցված ուղղաթիռի օդաչուներին անմիջականորեն 7 հոգանոց խումբ է դուրս բերել. Մանվել Գրիգորյանը նրանց այսօր պարգևատրեց
3501 դիտում
11:47 22-11-2014
ԼՂՀ ՌՕՈւ ուղղաթիռի օդաչուների մարմինների դուրսբերումը ուրախություն չէ, այլ պատվի վերականգնում. Դավիթ Սանասարյան
8988 դիտում
13:02 18-11-2014
Ադրբեջանում առաջարկում են հայկական ուղղաթիռի զոհված օդաչուների դիերը փոխանակել ադրբեջանցի դիվերսանտների հետ
Այս բաժնից
820 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
850 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»