211652_close_icon
views-count3429 դիտում article-date 11:47 22-11-2014

ԼՂՀ ՌՕՈւ ուղղաթիռի օդաչուների մարմինների դուրսբերումը ուրախություն չէ, այլ պատվի վերականգնում. Դավիթ Սանասարյան

Տղերքի աճյունները մեզ մոտ են, հավերժ Փա՛ռք իրենց, ամրություն՝ հարազատներին, բարձր ոգի՝ զինվորներին, շնորհակալություն՝ մեր հետախուզությանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանը, ով տղաների մարմինների վերադարձման պահանջով ԵԱՀԿ շենքի դիմաց հացադուլ էր հայտարարել: [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը նրա գրառումը ներկայացնում է ստորեւ. «ԼՂՀ ՌՕՈւ ուղղաթիռի օդաչուների մարմինների դուրս բերումը ուրախություն չէ, այլ պատվի մի փոքր վերականգնում»: Ինչպես նաեւ նկատել, որ տղաների դիերը դուրս բերվեցին նոյեմբերի 22-ին, քանի որ այսօր ռազմական գործիչ, Արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան օրը է: Մինչ այդ տեղեկացրել էինք, որ նոյեմբերի 17-ին ի նշան բողոքի, ուղղաթիռի օդաչուների դիերի վերադարձման՝ «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ, «Ժառանգության» մամուլի խոսնակ Դավիթ Սանասարյանը հացադուլ էր սկսել: Նա ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Հացադուլ եմ սկսում ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի առջև ի նշան բողոքի, Ղարաբաղ-Ադրբեջան շփման գոտում հայկական ուղղաթիռի խոցման պատճառների բացահայտման ու մեր երեք սպանված օդաչուների դիերի հետ վերադարձման: Սա միայն Պն-ի անելիքը չէ: Ժողովուրդ, երբ մենք տաք-տաք ֆեյսբուքներում ստատուս ենք գրում, կամ մեր ամենօրը վայելում, դա մեր զինվորների շնորհիվ է, դա նրանց օրուգիշեր սառելու, խիզախության շնորհիվ է, իսկ մենք ի՞նչ ենք անում, երբ մեր 3 զոհված տղերքի դիերը դեռ կենդանիների հոշոտման վտանգի տակ են... Միայն կուրծք ծեծելով ֆեյսբուքյան էմոցիոնալ գրառումներ անելը, գազը թողելու պես մի բան է.... Մեր երկրում եթե կա մի կառույց, որին անվերապահորեն հավատում եմ, դա մեր Զինված ուժերն է, գիտեմ, որ պատասխան են տալու, գիտեմ, որ կարող են տղեքին ադրբեջանցիների կրակի տակից հանել, բայց նաև պարզ է, որ չեն ուզում նոր կորուստներ տալ... Իսկ ինչո՞վ են զբաղված ԵԱՀԿ համանախագահները, ի՞նչ են արել մինչ օրս, որ խաղաղ ձևով ուղղաթիռի անձնակազմը հետ բերենք....եթե մի բան էլ արել են, շատ քիչ է, տղաները դեռ հոշոտման վտանգի տակ են, եթե արդեն չի եղել... Դրա համար, անվերապահորեն վստահելով հանդերձ մեր բանակին, վրդովմունքս ու պահանջս հայտնում եմ ԵԱՀԿ-ի երևանյան գրասենյակի առաջ, և հայտարարում անժամկետ հացադուլ, քանի դեռ տղերքն ընկած են գելի երախի առաջ: Որպես զորացրված հետախույզ և պարզապես հայ զինվոր, հորդորում եմ ՊՆ-ին սա չընդունել սադրանք, ու զբաղվել սեփական գործով, չշտապելով, որպեսզի սխալներ չլինեն: Ես հավատում եմ ձեր սառը ու թարմ որոշումներին»:

Նմանատիպ նյութեր