ՀՀ նախկին ոստիկանապետ, ՀՀ նախագահի խորհրդական Ալիկ Սարգսյանը նոր պաշտոն կստանա՞, թե՞ ոչ
Ես դրական եմ արտահայտվել Արտակարգ իրավիճակների եւ տարածքային կառավարման նախարարությունների միավորմանը: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին ոստիկանապետ, Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի խորհրդական Ալիկ Սարգսյանը:
«Դրական եմ արտահայտվել նրանով, որ Ներքին գործերի նախարարության ձեւավորման նախադեպ եմ տեսնում: Այդ մոդելը կա Եվրոպական շատ երկրներում»,- հիմանավորեց Ա. Սարգսյանը:
Հարցին, թե հնարավո՞ր է, որ վերադասավորումների ընթացքում իրեն էլ պաշտոն առաջարկեն, պատասխանեց. «Չեմ կարծում: Նման խոսակցություն, առաջարկ չի եղել: Ո՞նց կարող եմ ասել՝ հնարավոր է: Երեք տարի է՝ այստեղ աշխատում եմ եւ իմ աշխատանքից գոհ եմ»: