Մեսիի նյարդերը տեղի են տվել և նա բռնել է մրցակցի կոկորդից. տեսանյութ
«Բարսելոնայի» հիմնադիր Գամպերի Գավաթի խաղարկությունում կատալոնական ակումբը 3:0 հաշվով հաղթեց իտալական «Ռոմային»:
Հանդիպման ընթացքում «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին բախվել է «Ռոմայի» պաշտպան Յանգ-Մբիվայի հետ, որի համար մրցավարը երկուսին էլ դեղին քարտ է ցույց տվել: