Մնում է միայն շնորհավորել Գերմանիայի հավաքականին. Դել Բոսկե
Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն Գերմանիայի ընտրանու հետ կայացած խաղից հետո մեկնաբանել է հանդիպման արդյունքը:
«2014 թվականը անհաջող ստացվեց մեզ համար: Սակայն մենք ապագային դիտում ենք լավատեսորեն: Գերմանիայի հավաքականի դեմ հանդիպումը ընթացավ հավասար պայքարում: Ամեն ինչ որոշեց Կրոսի գոլը: Մնում է միայն շնորհավորել մրցակցին»,- իսպանացի մասնագետի խոսքերը մեջբերում է Marca-ն: