«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Անխել Դի Մարիան հայտարարել է, որ չի ափսոսում «Ռեալ»-ից հեռանալու համար, քանի որ «Արքայական ակումբում» հասել է նրան, ինչ ցանկանում էր:
«Ես երջանիկ եմ Մանչեսթերում՝ չնայած, որ ասյտեղի ֆուտբոլը տարբերվում է իսպանականից: Չեմ փոշմանում «Ռեալ»-ից հեռանալու համար, քանի որ այնտեղ հասել եմ նրան, ինչ ցանկանում էի: Օրինակ՝ Իսպանիայի գավաթն ու Չեմեպիոնների լիգան»,- Դի Մարիայի խոսքերը մեջբերում է Marca-ն: