2714 դիտում
12:17 14-02-2020
Ես հպարտ եմ մեր անցած ճանապարհի համար, ոչ մի վայրկյան չեմ փոշմանում, և որևէ սև կատու չի անցել մեր մեջ, անձնական խնդիր ես և Փաշինյանը չունենք. Էդմոն Մարուքյան. Tert.am
Ուզում եմ հիշեցնել, որ Թևան Պողոսյանին չի հաջողվել մեզ մերձեցնել, դրանից հետո Փաշինյանն ամենավատ ելույթն է ունեցել Վանաձորում, ոմանք սխալ են հիշում այդ պատմությունը: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը` աանդրադառնալով լրագրողի այն հարցին, թե ինչու է սրվել իշխանության և ԼՀԿ-ի հարաբերությունները, հիշեցրել են, որ և «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանն ասել է, թե պատրաստ է իր տանը հյուրընկալել և մերձեցնել, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2020/02/14/Marukyan/3210894?fbclid=IwAR2_pxUxkM1YRAW7fKN175a0FMqloRkLJwS5iP03FvI-1vNY_Oxlhm5UW9M]Tert.am[/url]-ը։
«Մեր դեմ սանձազերծված է շատ վատ, բոլոր կարմիր գծերը խախտած, հակաքարոզչական բոլոր սահմաններից դուրս, և դա արվում է մեկ բանի համար, որ մենք համակարծիք չենք: Այս ընթացքում մեր բարձրաձայնած ամենահիմնարար մտահոգությունը հետևյալն է, որ իշխանությունը իր հետ չհամաձայնվող մարդկանց ասում է` դուք նախկին եք, սև եք, ծախված եք: Մեր մեջ ոչինչ չի եղել, ուղղակի մի հարց կա, որի հետ մենք համաձայն չենք: Դուք նայեք մարդկանց որակը, սա է իրենց որակը, բնականաբար բոլորին չի վերաբերում, այլ բոլոր նրանց, ովքեր լծված են «Լուսավոր Հայաստանի» դեմ հակաքարոզչությամբ: Իրենք իրենց կենսագրությունն են կասկածի տակ դնում, իրենց անցած ճանապարհը, իրենք իրենց են հարվածում»,-ասաց նա:
Էդմոն Մարուքյանը նշեց, որ «Լուսավոր Հայաստանին» օրինակ` 50 բան են գրում, և իրենք 5 պատասխան են տալիս: «Լավ այդ 5 պատասխանն էլ չտանք, կարանք դա էլ չտանք, բայց քաղաքականության մեջ ակնհայտ է, որ ինչ-որ բան են ասում ու դու պատասխան չես տալիս, հետո դրա հետ կապված ես խնդիր ունենում: Մենք կարող ենք այսօր օրինակ սիրո և սիրահարների տոնի հետ կապված մորատորիում հայտարարել և ինչ գրեն մեր մասին չպատասխանել»,-ասաց նա:
Նա կոչ արեց, որ հանրաքվեի պրոցեսի վերաբերյալ այլևս հարց չտալ, քանի որ իրենք իրենց ասելիքն արդեն ասել են, կարծում են, որ մենք լսվել են:
Մարուքյանն անդրադարձավ նաև «հեղափոխությունը խլել» արտահայտությանը. «Հեղափոխությունը որևէ մեկը չի կարող խլել որևէ մեկից, հեղափոխությունը մարդկանց սրտերում է, այն տեղի է ունեցել, արձանագրվել է, պատմական մեծամասնություն է ձևավորել իշխանությունը: Անհնար է խլել այդ հեղափոխությունը և ով կասի, որ հեղափոխությունը խլում են, նա ստախոս է, ժողովրդին խաբում է: Հեղափոխության արդյունքում բացված պատուհանը պետք է օգտագործել բարեփոխումներ անելու համար և մարդկանց անդադար չենթարկել տեռորի, ասել՝ վա՜յ, վազելով եկեք այստեղ, խլում են, վա՜յ, վազելով հիմա եկեք այստեղ` էս կողմից են ուզում խլել, այդ ո՞վ կարող է ինչը խլել, ո՞նց կարող է խլել, հո «Մանուշակ» մանկապարտեզը չէ, մեծ մարդիկ ենք»,-ասաց նա:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2020/02/14/Marukyan/3210894?fbclid=IwAR2_pxUxkM1YRAW7fKN175a0FMqloRkLJwS5iP03FvI-1vNY_Oxlhm5UW9M]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
1009 դիտում
20:36 08-09-2014
Չեմ փոշմանում, որ տեղափոխվել եմ «Բավարիա». Մեհդի Բենատիա
1318 դիտում
21:33 18-11-2014
Չեմ փոշմանում, որ հեռացել եմ «Ռեալ»-ից. Դի Մարիա
Այս բաժնից
1048 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
1021 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
946 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր