2235 դիտում
17:12 18-11-2014
29-ամյա երիտասարդը սպանության սպառնալիք պարունակող հաղորդագրություն է ուղարկել
29-ամյա Նարեկ Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ կնոջ՝ Լուսինե Կարապետյանի հետ, երեխաների խնամակալության հարցերի շուրջ ձևավորված լարված հարաբերությունների ընթացքում հաղորդագրություն է ուղարկել, որով սպանության սպառնալիք է տվել վերջինիս:
Դրանից հետո Լ.Կարապետյանի հայրական շենքի բակում սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է ստեղծել` վերջինիս մոտ առաջացնելով վախի, տագնապի և իր անվտանգության համար անհանգստանալու զգացում:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137 հոդվածի 1-ին մասով:
Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը:
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից:
Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
646 դիտում
11:45 13-01-2025
Ավինյանը փոխհատուցել է ԱՄՆ գործուղման հետ կապված թռիչքի ծախսերը. խոսնակ
601 դիտում
09:06 13-01-2025
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է