9815 դիտում
14:51 22-06-2020
Դատավոր Արսեն Նիկողոսյանի կյանքին սպառնալիք պարունակող ֆեյսբուքյան գրառման հիմքով «Իրավական ուղի» ՀԿ-ն հանցագործության մասին հաղորդմամբ դիմել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի գլխավոր դատախազին
«Իրավական ուղին» հանցագործության մասին հաղորդում պարունակող նամակով դիմել է Կալիֆորնիա նահանգի գլխավոր դատախազին։
Նամակում մասնավորապես նշված է.
«2020 թվականի հունիսի 18-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ (ԱՄՆ համալսարանի շրջանավարտ) որոշում կայացրեց ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին:
2020 թվականի հունիսի 20-ին Ամերիկայի Կալիֆորնիա նահանգում բնակվող հայազգի, ԱՄՆ քաղաքացի Համլետ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում կատարել է կյանքի սպառնալիք հանդիսացող գրառում: Մասնավորապես, օգտատերը տեղադրել է դատավոր Նիկողոսյանի լուսանկարը և կատարել հետևյալ գրառումը․ «Տեսնես ով է այն հայոց քաջորդին որ պիտի շանսատակ անի այս ձիու ատամներով անդուր ու ապուշ դատավորին» (ֆեյսբուքյան գրառման արտատպումը կցված է սույն նամակին)։
Ակնհայտ է, որ այս հայտարարությունը պարունակում է ոչ միայն դատավորին վիրավորելու հանցակազմի տարրեր, այլև իրենից ներկայացնում է կյանքի դեմ ուղղված սպառնալիք և ատելության քարոզ։
Հաշվի առնելով Միացյալ Նահանգների գործողություններն ուղղված դատական համակարգի անկախության ապահովմանն ու ճնշումներից զերծ մնալուն, ինչպես նաև ատելության խոսքի դեմ պայքարի ուղղությամբ գործադրվող ջանքերը, մենք դիմում ենք Ձեզ խնդրանքով՝ դիտարկելու այս հաղորդագրությունը որպես հաղորդում հանցագործության մասին և ձեռնարկել բոլոր համապատասխան միջոցները, որոնք կպահանջվեին ԱՄՆ դատավորի դեմ ոտնձգության դեպքում, և ըստ անհրաժեշության հարուցել քրեական վարույթ»։
Նմանատիպ նյութեր
8776 դիտում
23:20 23-05-2019
Դատավոր Դավիթ Գրիգորյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազին. «Փաստինֆո»
Այս բաժնից
535 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
433 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
646 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am