Կիևում նոր Մայդան է ձևավորվում. ակտիվիստները մտադիր են հռչակագիր ընդունել
Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում ակտիվիստները Եվրամայդանի 1-ամյա տարելիցի կապակցությամբ բողոքի զանգվածային ակցիաներ են նախապատրաստում, հաղորդում է ռուսական Vesti գործակալությունը:
Գործակալության տեղեկություններով՝ ակցիաները սկսվելու են նոյեմբերի 21-ին: Ծրագրվում է ընդունել հռչակագիր, որով Մայդանը կճանաչվի գերագույն իշխանություն:
Մայդանի համակարգող խորհրդի ներկայացուցիչ Անդրեյ Խոմայի խոսքով՝ ներկա պահին ցույցերի նախապատրաստական մեծ աշխատանքներն են ընթանում. «Պատրաստվում ենք հրապարակում վրաններ և այլ անհրաժեշտ իրեր տեղակայել»:
Ակցիաների նախաձեռնողներն ակնկալում են ծուրջ 100 հազար ցուցարար հավաքել հրապարակում, որպեսզի կարողանան ընդունել հռչակագիրը:
«2 տարով կհայտարարվի անցումային ժամանակաշրջան, կձևավորվի ազգային փրկության կառավարություն, որի ճյուղերից մեկը կներկայացնեն Մայդանի ակտիվիստները, մյուսը՝ քաղաքական գործիչներն ու գործադիրները՝ նախագահը, վարչապետը, նախարարների կաբինետը և Ռադան: Եթե ընդունվի հռչակագիրը, կսկսենք պաշտպանվել բոլոր հնարավոր մեթդներով»,-ասել է նա: